Բոլոր այն մարդիկ, որոնք լքել են իրենց վստահված պոստը, դիրքը, պիտի իմանան, որ իրենք արժանանալու են հանրային պարսավանքի. վարչապետ
Մենք պիտի հասկանանք, որ սա իսկապես ճակատագրական պահ է, եւ մեզնից որեւէ մեկը, բացարձակապես որեւէ մեկը չի կարող հույս ունենալ, որ կգտնվեն ուժեր, որ էս հարցը կլուծեն։ Այս հարցի լուծման մի տարբերակ կա, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ այս օրակարգին նվիրված լինի նույնկերպ եւ նույնչափ, որքան նվիրված կանգնած են այն զինվորները, որոնք իրենց դիրքը թեկուզ կյանքի գնով չեն լքում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է արձանագրենք, որ մենք առյուծի նման տղերք ունենք։ Եւ մենք նրանց պիտի պատշաճ գնահատանքի արժանացնենք։ Իհարկե, պատերազմում փլավ չեն բաժանում, պատերազմն իր հետ բերում է քաոսային վիճակներ, եւ այլն։ Եւ մեր հանրության մեջ պիտի լինի այն տրամադրությունը, որ որեւէ պատճառաբանությամբ մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային սուր պարսավանքի։ Կարող են բերել որեւէ պատճառ, բայց եթե մենք այս օրակարգի առաջ ենք կանգնած, պիտի համազգային կոնսենսուս ունենանք այս հարցի շուրջ։ Բոլոր այն մարդիկ, որոնք որեւէ պատճառով լքել են իրենց վստահված պոստը, դիրքը, այդ մարդիկ պիտի իմանան, որ իրենք արժանանալու են հանրային պարսավանքի, եւ որեւէ պատճառաբանություն չի ընդունվելու»,-ասաց Փաշինյանը:
Կարծիքներ