Հայաստանը կհարգի Աֆղանստանի ժողովրդի ընտրությունը. Արարատ Միրզոյան
Հայաստանը հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին,- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք հետեւում ենք Աֆղանստանի իրադարձություններին։ Մենք կողմ ենք տարածաշրջանում խաղաղությանը և կողջունենք ու կհարգենք Աֆղանստանի ժողովրդի ընտրությունը»,- նշել է Միրզոյանը:
Միրզոյանը հայաստիացրել է նաև, որ Հայաստանը ջանքեր կգործադրի կայանալիք գագաթաժողովի նախաշեմին, միասնական դիրքորոշում մշակելու համար:
Կարծիքներ