Բուլղարիան խորհրդարան մուտք գործելու համար կանաչ վկայական կպահանջի
Բուլղարիան խորհրդարան մուտք գործելու համար կանաչ վկայական կպահանջի։ Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, առաջարկի քննարկումը տեւել է մոտ հինգ ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կանաչ վկայական չունեցող պատգամավորները (նրանք, ովքեր չեն անցել պատվաստման ամբողջական կուրս կամ վարակվել են կորոնավիրուսով) ստիպված կլինեն իրենց հաշվին անցնել Covid-ի պարտադիր թեստավորում։ Ադմինիստրացիայի ներկայացուցիչները, պատգամավորական խմբերի անդամները եւ լրագրողները կթեստավորվեն խորհրդարանի բյուջեի հաշվին։
Բուլղարիայի խորհրդարան մուտք գործելու համար կանաչ վկայականի պահանջը ուժի մեջ կմտնի հունվարի 24-ից։
Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճում է, վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 5 525-ով։ Երկրում 24 ժամում կորոնավիրուսով 72 հիվանդ է մահացել (97,2%-ը չի պատվաստվել)։ Կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 31 375-ի։ Այս պահին երկրում կա 121 178 ակտիվ դեպք։ Հոսպիտալացվել է 4790 մարդ, որից 503-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Բուլղարիայում 12 տարեկանից բարձր բնակչության մոտ 35%-ը (մոտ 1,93 մլն մարդ) լիովին պատվաստված է։
Կարծիքներ