Համավարակի սկզբից ի վեր աշխարհում առնվազն 1940 լրագրող է մահացել կորոնավիրուսից
94 երկրից առնվազն 1940 լրագրող մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով 2020 թվականի մարտից ի վեր։ Ռուսաստանում գրանցված է նման 42 դեպք, ուրբաթ Ժնևում հայտնել է Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Առնվազն 1940 լրագրող մահացել է COVID-19-ից 94 երկրում»,- ասվում է զեկույցում,-«Այդ դեպքերի մեծ մասը Բրազիլիայում է՝ 295։ Դրան հաջորդում են Հնդկաստանը (279), Պերուն (199), Մեքսիկան (122), Կոլումբիան (79), Բանգլադեշը (68), ԱՄՆ-ը(67), Իտալիան (61), Վենեսուելան (59), Էկվադորը (51) եզրափակում է առաջին տասնյակը։ Ռուսաստանում, ըստ PEC-ի, գրանցվել է լրատվամիջոցների աշխատողների մահվան 42 դեպք Covid-ից:
«Մահացածների իրական թիվը, անշուշտ, ավելի մեծ է, քանի որ լրագրողների մահվան պատճառը միշտ չէ, որ որոշվում կամ հայտարարվում է: Որոշ երկրներում հավաստի տեղեկատվություն չկա»:
Ըստ կազմակերպության՝ ԶԼՄ-ների աշխատողները համավարակի ժամանակ առանձնահատուկ վտանգի տակ են, քանի որ նրանք «պետք է տեղեկատվություն տրամադրեն դեպքի վայրից»:
Կարծիքներ