Լոնդոնը կոչ է արել Գերմանիային մեծացնել ռազմական աջակցությունն Ուկրաինային

Լոնդոնը կոչ է արել Գերմանիային մեծացնել ռազմական աջակցությունն Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը կոչ է արել Գերմանիային ուժեղացնել ռազմական աջակցությունն Ուկրաինային, ինչպես Լոնդոնն է արել։ Այս մասին գրում է The Independent-ը։

Պատասխանելով Ուկրաինային զենք վաճառելուց հրաժարվելու գերմանական կառավարւթյան որոշման մասին հարցին՝ Թրասն ասել է․ «Մեզ իսկապես հարկավոր է, որպեսզի մեր բոլոր դաշնակիցներն ակտիվանան»։

Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրել է պաշտպանական սպառազինություն և ապահովել զինվորականների ուսուցումը։

Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել 2000 հրթիռային կայանք։ Լոնդոնը հայտարարել է զենքի մատակարարումները շարունակելու պատրաստակամության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում