Ավստրալիայի խորհրդարանական կուսակցությունը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Ավստրալիայի Կանաչների կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դիմել է երկրի դաշնային կառավարությանը՝ խնդրելով պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ և դադարեցնել հրեական պետությանն ուղղված աջակցությունը։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության առաջնորդ Ադամ Բանդտը։
Նա ընդգծել է, որ Ավստրալիայի քաղաքացիները, ովքեր դարձել են «Գազայի հատվածում ցեղասպանության, սովի և մարդկային կորուստների վկաներ», իրենց կառավարությունից ակնկալում են իրական միջոցներ և պատժամիջոցներ Իսրայելի դեմ
Կարծիքներ