Հուլիսի 16-ին նշվում է օձերի համաշխարհային օրը

 Հուլիսի 16-ին նշվում է օձերի համաշխարհային օրը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 16-ին նշվում է օձերի համաշխարհային օրը:

Հայաստանում տարածված 23 տեսակի օձերից թունավոր են համարվում իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակը` Երևանյան լեռնատափաստանային իժ, Դարևսկու իժ, Հայկական կամ Ռադդեի իժ, Կովկասյան գյուրզա:

Օձը թունավոր է եթե  իր վրա ունի  չորս հետևյալ  արտաքին հատկանիշները՝

Իժերի գլխի  վերին մակերեսը և մարմինը ծածկող թեփուկները մանր են և միանման, կամ գլխի  վրա մի քանի  խոշոր  թեփուկների ` վահանիկների հետ միասին ունեն նաև մանր  թեփուկներ:

Աչքի բիբը կատվի աչքի  բբի նման ուղղահայաց ճեղք ունի:

Պոչը համեմատաբար կարճ է և վերջանում  է կտրուկ սուր ծայրով:

Մարմնի  թեփուկները կատարավոր են և ունեն լավ արտահայտված երկայնակի կողիկներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում