Արցախի փրկարարները Ֆիզուլիի ուղղությամբ վերսկսել են որոնողական աշխատանքները

Արցախի փրկարարները Ֆիզուլիի ուղղությամբ վերսկսել են որոնողական աշխատանքները

Արցախի փրկարարները փետրվարի 10-ին վերսկսել են որոնողական աշխատանքներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Այս մասին տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Փրկարարական ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Վերջին երկու օրերի ընթացքում զոհվածների աճյունների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին՝ կապված ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ»,- ասաց Թադևոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում