Թուրքիայում վերջին 1 օրում գրանցվել է 75 երկրաշարժ
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 27-ին երկրի Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո տեղի է ունեցել ստորգետնյա ևս 75 ցնցում, որոնցից ամենախոշորը Ռիխտերի սանդղակով գնահատվել է 3․7 բալ, հայտնում է Ermenihaber-ը:
Ցնցումները զգացվել են նաև Էլազըղին հարակից Մալաթիա, Դերսիմ (Թունջելի) և Բինգյոլ (Բյուրակն) նահանգներում։
Նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորությամբ։ Նախնական տվյալով՝ մարդկային և նյութական կորուստներ չկան: Երկրաշարժի հետևանքով 1 շենք է փլուզվել։ 68 մարդ ինքնազգացողության վատացման պատճառով դիմել է հիվանդանոց։
Կարծիքներ