Ճապոնիայում հայտնաբերվել է նավակ, որն օվկիանոսում է հայտնվել 2011 թվականին տեղի ունեցած ցունամիի պատճառով
Խաղաղ օվիկիանոսում գտնվող Հաթիձյոձիմա կղզու ափերի մոտ հայտնաբերվել է նավակ, որն օվկիանոսում է հայտնվել 2011-ին Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Ձկնորսական նավակը բաց ծովում էր հայտնվել Կեսեննումա նավահանգստից:
10 տարվա ընթացքում, ինչ օվկիանոսում է եղել, գրեթե ամբողջությամբ պատվել է խեցիներով:
Նավակն անցել է 650 կմ և հայտնվել կղզում: Նավակը համարակալված է եղել, ինչն էլ օգնել է պարզել, թե այն որ նավահանգստում է գտնվել: Նավակը ճապոնացի տղամարդ է հայտնաբերել: Նա պատմել է, որ թեև կիսով չափ ջրով է լցված եղել,բայց զարմանալիորեն չի խորտակվել:
Կարծիքներ