Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Մերսեդես G» և «Շեվրոլետ» մակնիշների ավտոմեքենաներ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Բախման հետևանքով «յաշիկ»-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում: 

Ըստ սկզբնաղբյուրի՝ «Շեվրոլետ»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ»-ին:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ «Յաշիկ»-ը վարել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում