Մեր քաջությունը տպավորում է աշխարհին, իսկ երաժշտությունը՝ Եվրոպային. Զելենսկին անդրադարձել է Եվրատեսիլի հաղթանակին

Մեր քաջությունը տպավորում է աշխարհին, իսկ երաժշտությունը՝ Եվրոպային. Զելենսկին անդրադարձել է Եվրատեսիլի հաղթանակին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Եվրատեսիլում Ուկրաինայի մասնակիցների հաղթանակին։

Նա նշել է, որ իրենց քաջությունը տպավորում է աշխարհին, իսկ իրենց երաժշտությունը՝ Եվրոպային։

«Հաջորդ տարի Եվրատեսիլը կանցկացվի Ուկրաինայում՝ պատմության մեջ երրորդ անգամ, և ես հավատում եմ՝ ոչ վերջին։

Մենք այնպես կանենք, որ մի օր Եվրատեսիլի մասնակիցներն ու հյուրերը հյուրընկալվեն ուկրաինական Մարիուպոլում՝ ազատ, խաղաղ, վերակառուցված»,-գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինան ներկայացնող խմբին ու նրանց օգտին բոլոր քվեարկողներին։

Հիշեցնենք՝ երեկ ուշ գիշերին ավարտվեց  «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան՝ 631 միավորով: Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում