Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ վտանգավոր է ռուսերեն օգտագործելը

Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ վտանգավոր է ռուսերեն օգտագործելը

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը կարծիք է հայտնել, որ ռուսաց լեզվի օգտագործումն աշխարհում անվտանգ չէ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը ICTV հեռուստաալիքի եթերում։

Դանիլովը մեկնաբանել է ռուսալեզու քաղաքացիների պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշումը՝ ասելով, որ դա կարող է վտանգավոր լինել։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ելույթին, ես կցանկանայի ուշադրություն դարձնել նրա այն խոսքերին, երբ նա ասաց, որ իրենք չեն պաշտպանում ռուսներին, պաշտպանում են ռուսախոսներին։ Հետևաբար, ռուսերենի օգտագործումը համարվում է շատ վտանգավոր բան է»,- նշել է Դանիլովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում