Պերուի նախագահը հայտարարել է երկրի կառավարության կազմի փոփոխության մասին
Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ որոշել է թարմացնել հանրապետության Նախարարների խորհրդի կազմը։
«Ինչպես ես միշտ նշել եմ իմ ելույթներում, նախարարների կաբինետը մշտապես գնահատվում է: Այդ իսկ պատճառով ես որոշեցի թարմացնել այն և ձևավորել նոր թիմ: Շնորհակալություն եմ հայտնում Նախարարների խորհրդի նախագահ Միրտա Վասկեսին և նախարարներին իրենց աշխատանքի համար: Մենք կշարունակենք ընթանալ զարգացման ճանապարհով` ի շահ երկրի»,- գրել է պետության ղեկավարը Twitter-ում։
Կարծիքներ