«Օրփեոս և Էվրիդիկե» օպերան կրկին կբարձրանա երևանյան բեմ
Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան, որը հուլիսին ցուցադրվեց Երևանում, նոյեմբերի 6-ին, 8-ին՝ դիրիժոր Սուրեն Շահիջանյանի, իսկ 23-ին, 25-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կրկին կլինի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան Օպերային ստուդիայի (գեղարվեստական ղեկավար՝ Հասմիկ Պապյան) բեմում ։
Երևանյան մշակութային կյանքում ուրույն տեղ զբաղեցրած այս նախագիծն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ և բուհ-մշակութային օջախ փոխգործակցության եզակի օրինակ է։
Ներկայացումը միավորել է ֆրանսաբնակ դիրիժոր Սուրեն Շահիջանյանին և ռեժիսոր Վռամ Կարապետյանին, նյույորքաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանին, պարուսույց Արման Բալմանուկյանին։
Դերերում զբաղված են ինչպես արտերկրից հրավիրված կատարողներ, այնպես էլ ԵՊԿ ուսանողներ և շրջանավարտներ։
Կարծիքներ