ԱՄՆ-ն ավելի քան 330 հազար դեղաչափ Johnson & Johnson պատվաստանյութ Է նվիրել ԿԱՀ-ին

ԱՄՆ-ն ավելի քան 330 հազար դեղաչափ Johnson & Johnson պատվաստանյութ Է նվիրել ԿԱՀ-ին

ԱՄՆ-ն ամերիկյան Johnson & Johnson դեղագործական ընկերության պատվաստանյութի ավելի քան 330 հազար դեղաչափ Է առաքել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ): Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Twitter-ի՝ իր Էջում:

«Մենք (ԱՄՆ-ը) Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն ենք առաքել 336 հազար դեղաչափ կորնավիրուսի Johnson & Johnson-ի պատվաստանյութ՝ (այդ երկրին) մեր ընդհանուր նվիրատվությունը հասցնելով մինչեւ 638 400 դեղաչափի»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Պատվաստանյութերը տրամադրվել են COVAX միջազգային մեխանիզմի միջոցով այլ երկրներ ամերիկյան պատվաստանյութերի ուղարկման՝ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարած ծրագրի շրջանակում եւ ուղղակիորեն կորոնավիուսային վարակի տարածման դեմ պարքարի օգնության շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում