Ձեր երեխաները մեր երեխաներն են, մի անհանգստացեք. Արցախում վիրահատող բժիշկ

Ձեր երեխաները մեր երեխաներն են, մի անհանգստացեք. Արցախում վիրահատող բժիշկ

“Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք պատերազմի առաջին օրն իսկ մեկնեցի Արցախ՝ սահմանամերձ հիվանդանոցներից մեկում օգնելու մեր վիրավոր զինվորներին ու քաղաքացիներին:
Ուզում եմ շեշտել, որ Արցախի հիվանդանոցները այս պահին հագեցած են բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով ու դեղամիջոցներով մեր քաջ հայորդիներին, քաղաքացիներին արագ ու արդյունավետ օգնություն ցույց տալու համար:

Անգամ հրթիռակոծությունների պայմաններում մեր թիմը բոլոր այս բոլոր օրերին շարունակել է աշխատել, ճիշտ է վիրահատում ենք նկուղային պայմաններում, սակայն ամենալավ և ամենաժամանակակից բուժօգնությունն է ցույց տրվում վիրավորներին:
Սիրելի մայրեր, մի անհանգստացեք Ձեր երեխաների ու հարազատների համար, նրանք ապահով ձեռքերում են: Ձեր երեխաները մեր երեխաներն են:

Բոլոր բժիշկները աշխատում են մեծ պատրաստակամությամբ, որպեսզի յուրաքանչյուր զինվոր ստանա պրոֆեսիոնալ ու ժամանակակից բուժում, ու առավելագույնս արագ ապաքինվի: Մեր հնարավորությունները թույլ են տալիս աշխատել անգամ բարդ վնասվածքների հետ:
Մեր ոգին բարձր է ու անկոտրուն: Մեր զինվորներն են էլ ուղղակի ապշեցնում են իրենց քաջությամբ ու սխրանքներով:
Մենք վստահ ենք մեր զինվորների ուժի ու կարողությունների վրա: Ընկճումը տեղ չունի մեր շարքերում: Շատ ուժեղ զգում ենք Ձեր սերը,հավատն ու աջակցությունը, որոնք մեզ դարձնում են անպարտելի:
Ու եթե նույն ոգևորվածությամբ, նվիրվածությամբ ու վստահությամբ գործեն բոլորը թե առաջնագծում, թե թիկունքում, մենք անպարտելի կլինենք”:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #ոչ_ագրեսիային

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում