«Ծակ կոշիկով» քաղաքականություն մտած «միակ տղամարդը» նշում է, թե վարչապետը «կոշիկներն արագ փոխելու է». Ազարյան

«Ծակ կոշիկով» քաղաքականություն մտած «միակ տղամարդը» նշում է, թե վարչապետը «կոշիկներն արագ փոխելու է». Ազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հրավիրած ասուլիսում նրա կողմից հնչեցված հայտարարություններին:

««Ծակ կոշիկներով» բախտի բերմամբ, թե պատահմամբ քաղաքականություն մտած երբեմնի «միակ տղամարդը» խոսում է այն մասին, որ վարչապետը «կոշիկները արագ փոխելու է» և Ռուսաստանին բարեկամության կենացներ ուղղի։

Ա՜յ, որ բացի իր սրտին նախընտրելի լրատվականներից բացի, ասուլիսին ներկա լինեին այլընտրանքային լրատվականներ, պիտի որ հիշացնեին իր հնչեցրած երկարատև կենացների հետևանքները, որոնց դառը պտուղները ճաշակել է մի ամբողջ պետություն։

Թե բա #հուՄուտՆավապետեմ)»,- գրել է Ազարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում