Մանկապարտեզներից մեկի սննդային թունավորման նշաններով հիվանդանոց տեղափոխված 16 սաներից 2-ը դուրս են գրվել. ԱՆ

Մանկապարտեզներից մեկի սննդային թունավորման նշաններով հիվանդանոց տեղափոխված 16 սաներից 2-ը դուրս են գրվել. ԱՆ

Նախօրեին մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

«Ժամը 12:00-ի դրությամբ` հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում