Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 341 նոր դեպք
Վրաստանում ապրիլի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 341 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 651 հազար 322 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 445 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 631 հազար 9 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 4 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 770 մարդ:
Կարծիքներ