ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել Հոնկոնգի պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցներին
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն Է այն օրինագծին, որը ՉԺՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ Է նախատեսում Հոնկոնգի անվտանգության մասին օրենքի ընդունման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է հաղորդել Է Hill հրատարակությունը: Նրա խոսքով՝ հուլիսի 2-ին հավանության արժանացած օրինագիծը պատժամիջոցներ Է նախատեսում այն բանկերի նկատմամբ, որոնք գործեր են վարում նշված օրենքի ընդունման հետ կապված չինացի պաշտոնյաների հետ:
Այժմ օրինագիծն ուղարկվում են Սենատ, որտեղ ավելի վաղ ընդունվել Էր համանման փաստաթուղթը, իսկ ավելի ուշ այն ստորագրման համար կներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփին: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ավելի վաղ հայտարարել Էր, որ Պեկինի կողմից ընդունված օրենքը նշել Է «մեկ երկիր-երկու համակարգ» սկզբունքի մահը, եւ կոչ արել Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել Մագնիտսկու օրենքի համաձայն, որը պատժամիջոցներ Է նախատեսում օտարերկրյա այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ը պատասխանատու Է համարում կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտման համար: ՉԺՀ-ի նախագահ Սն Ցզինպինը հրամանագիր Է ստորագրել հունիսի 30-ից Հոնկոնգի ազգային անվտանգության պաշտպանության մասին օրենքն ուժի մեջ մտնելու մասին: Ավելի վաղ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (ԺՆՀԺ ՄԿ) հավանություն Էր տվել օրենքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ