Սլովակիան Ուկրաինային է փոխանցել С-300 ՀՕՊ համակարգ

Սլովակիան Ուկրաինային է փոխանցել С-300 ՀՕՊ համակարգ

Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական օպերացիայի անցկացման մեկնարկից ի վեր առաջին անգամ Կիևը ստացել է խորհրդային արտադրության С-300 զենիթահրթիռային համալիր, որը նրան փոխանցել է Սլովակիան։ Այս մասին հայտնում է BBC․com-ը։Թեև դա ամենաժամանակակից համակարգը չէ, սակայն ուկրաինացի զինվորականները քաջծանոթ են դրա գործածությանը։

С-300-ի փոխանցման մասին հայտնել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Գագերը։

«Ուկրաինացի ժողովուրդը խիզախորեն պաշտպանում է իր սուվերեն պետությունն ու մեզ։ Մեր պարտականությունն է օգնել, այլ ոչ թե մի կողմ կանգնել և աչք փակել մարդկանց մահվան վրա»,-գրել է նա Թվիթերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում