Ռուսաստանը վերացրել է դեպի 52 երկրներ թռիչքների սահմանափակումները

Ռուսաստանը վերացրել է դեպի 52 երկրներ թռիչքների սահմանափակումները

Ռուսաստանը վերացնում է դեպի ևս 52 երկրներ թռիչքների սահմանափակումները, որոնք ներդրվել էին պանդեմիայի ֆոնին։ ՌԴ կառավարության համապատասխան որոշման մասին հայտնել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է TASS-ը։

Խոսքը մասնավորապես վերաբերում է կանոնավոր և չարտերային թռիչքներին դեպի Ալժիր, Արգենտինա, Բրազիլիա, Վենեսուելա, Վիետնամ, Հոնկոնգ, Եգիպտոս, Իսրայել, Չինաստան, Թաիլանդ, Թունիս, Թուրքիա, Ֆիլիպիններ, Հնդկաստան և այլ երկրներ։

Որոշ երկրների հետ հաղորդակցություն իրականացվել է, սակայն թռիչքները եղել են սահմանափակ, որոշ երկրների հետ ավիահաղորդակցությունը բացվում է երկու տարում առաջին անգամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում