Ուկրաինան տարեսկզբից ստացել է ավելի քան 25 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսական օգնություն

Ուկրաինան տարեսկզբից ստացել է ավելի քան 25 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսական օգնություն

2023 թվականի սկզբից min9 hima Ուկրաինան ստացել է ավելի քան 25 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն միջազգային գործընկերներից՝ արևմտյան պետություններից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից։

Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի բյուջետային կոմիտեի ղեկավար Ռոքսոլանա Պիդլասան։

«Տարեսկզբից 25,3 միլիարդ դոլար է կազմել միջազգային բյուջետային օգնությունը»: Ըստ Պիդլասայի՝ 2023 թվականի առաջին վեց ամիսներին արտաքին ռեսուրսները կազմել են պետական բյուջեի ընդհանուր ֆոնդի բոլոր եկամուտների 49,1%-ը։

Պատգամավորը հավելել է, որ Ուկրաինային օգնության ամենամեծ դոնորը Եվրամիությունն է, որն այս տարի արդեն 11,43 մլրդ դոլարի արտոնյալ վարկեր է հատկացրել Կիևին։

«Սակայն, չվերադարձվող բյուջետային օգնության ամենամեծ դոնորը եղել և մնում է Միացյալ Նահանգները՝ 7,2 միլիարդ դոլար դրամաշնորհային միջոցներ»,- ասել է պաշտոնյան:

Նա նաև նշել է, որ 2023 թվականի սկզբից Ուկրաինայի բյուջեն Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել է 3,59 միլիարդ դոլար, ինչպես նաև Կանադայից՝ 1,76 միլիարդ դոլար։

Գերագույն Ռադայի Ֆինանսական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի բյուջեն նախատեսում է պետական պարտքի առավելագույն չափի ավելացում մինչև 172,7 մլրդ դոլար, ինչը կազմում է հաջորդ տարվա ՀՆԱ-ի կանխատեսվող մակարդակի 102,3%-ը։ Ուկրաինայի 2023 թվականի պետական բյուջեն նախատեսում է 38 միլիարդ դոլարի դեֆիցիտ, ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Արևմուտքին 2023 թվականին ամբողջությամբ փակել Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում