Իրանի հարավ-արևելքում ջրհեղեղից տուժել է ավելի քան 130 մարդ

Իրանի հարավ-արևելքում ջրհեղեղից տուժել է ավելի քան 130 մարդ

Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում, որը համարվում է Իսլամական Հանրապետության ամենաչոր գավառներից մեկը, ջրհեղեղից տուժել է առնվազն 133 մարդ: Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության տեղական բաժանմունքի ղեկավարը, նրա հայտարարությունը մեջբերում է Tasnim գործակալությունը ։

Նրա խոսքով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել նահանգի երկու հարավային շրջաններում 133 մարդու։ Ջրհեղեղի պատճառ է դարձել Սարբազ գետի վարարումը, որն իր հերթին առաջացել է հուլիսի 27-ին մուսոնային անձրեւների սեզոնի մեկնարկով։ Գետում ջրի մակարդակը հասել է ամենաբարձր մակարդակին 1985 թվականից ի վեր։ Բնական տարրերի ազդեցությամբ պատնեշը վնասվել է, ինչի հետեւանքով 80 բնակելի շենք ջրի տակ է անցել։

Տեղի իշխանությունները նախազգուշացնում են, որ գետերի կրկին վարարման վտանգ կա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում