Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ փոխարտգործնախարար
Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել:
Այս մասին «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի կյանքում եղել են իրավիճակներ, երբ անդամ երկրները ուշացրել են իրենց ներդրումները կամ մասամբ վճարել,, ողբերգություններ տեղի չեն ունեցել:
«Սակայն ռազմաքաղաքական տեսանկյունից Հայաստանի հետագա ուղին դեպի ՀԱՊԿ որոշվելու է ինչպես նրա ազգային շահերով, որոնք նա պետք է լավ ներկայացնի և հասկանա, այնպես էլ երկրի սեփական անվտանգությունն ապահովելու հնարավորություններով»,- ընդգծել է Պանկինը։
Հայաստանը կազմակերպությունում վստահելի դաշնակիցներ ունի, նշել է դիվանագետը և հավելել, թե Մոսկվան հույս ունի, որ Երևանը կվերադառնա ՀԱՊԿ:
Կարծիքներ