Երևանում ծննդկան է մահացել

Երևանում ծննդկան է մահացել

«Բեգլարյան» ԲԿ-ից հայտնում են՝ փետրվարի 1-ին՝ ժ. 00.30-ին ԲԿ է ընդունվել Ն. Լ. Արշակյանը, գանգատվելով պտղի ակտիվ խաղից և որովայնի ստորին շրջանում ցավերից: Հղին կլինիկայում հետազոտվել է, դրվել է նախնական ախտորոշում ՝ վարիկոզ հիվանդություն, պտղի ներարգանդային հիպօքսիա, սպառնացող վաղաժամ ծննդաբերություն:

Հաշվի առնելով ախտորոշումը՝ հղին կլինիկայում ստացել է հղիությունը պահպանող բուժում:

Ժ. 21.00-ին կատարվել է հերթական ԿՏԳ (պտղի սրտի զարկերի մոնիտորինգ) հետազոտությունը, որի ժամանակ դիտվել է պտղի սրտի զարկերի հաճախացում:

Հղիին և հղիի ամուսնուն տեղյակ է պահվել պտղի կյանքին սպառնացող վտանգի և շտապ կարգով ծննդալուծման անհրաժեշտության մասին: Ստացվել է հղիի և հղիի ամուսնու համաձայնությունը կեսարյան հատման ճանապարհով:

Նշվում է, որ ծնվել է անհաս, իգական սեռի 3000,0 գ քաշով նորածին, որի վիճակը գնահատվել է կայուն բավարար: Ավելի ուշ ծննդկանի վիճակը կտրուկ վաթարացել է, կատարվել է վերակենդանացման բոլոր միջոցառումները, որոնք եղել են անարդյունավետ էին և արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը և ծննդկանի հարազատներին: Հարազատների մուտքը կլինիկա չի խոչընդոտվել: Նրանք հանդիպել են վիրահատող բժշկին և հերթապահ անձնակազմին:

Ընթանում է դատաբժշկական փորձաքննություն և հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում