Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուներ են առաջադրվել
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի և Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
Կարծիքներ