Մեկնարկել է «Իմ հոգին զույգ հենարաններ ունի` Աստված և հայրենիք» խորագիրը կրող միջոցառումների շարքը. ֆոտո

Մեկնարկել է «Իմ հոգին զույգ հենարաններ ունի` Աստված և հայրենիք» խորագիրը կրող միջոցառումների շարքը. ֆոտո

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը և հենակետային վարժարանի աշակերտական խորհուրդը սկսել են «Իմ հոգին զույգ հենարաններ ունի` Աստված և հայրենիք» խորագիրը կրող միջոցառումների շարքը, որոնց մեկնարկն ազդարարեց Ծաղկազարդի տոնակատարությունը։

Միջոցառումը կայացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետ համագործակցության արդյունքում`ի դեմս Անուշավան եպիսկոպոս սրբազանի։ Տեր Առնակ քահանան իր խոսքը սկսեց տերունական աղոթքով, որից հետո հայտնեց իր շնորհակալությունը նմանատիպ ծրագրի իրականացման համար։ Միջոցառման ողջ ընթացքը հագեցած էր բազմապիսի և յուօրինակ համարներով։

Նշենք նաև, որ միջոցառման անբաժան մասն  էր կազմում ազգային երգ ու պարը, ի դեմս «Ծովակ» ազգային երգ ու պարի համույթի (գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան)։

Միջոցառումն ազդարարվեց արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով, այնուհետև ազդարարվեց բուն արարողակարգը: Բացման խոսքում ներկայացվեց տոնի խորհուրդը և ծիսակարգը, որն ուղեկցվեց թատերական ներկայացմամբ։ Միջոցառման վերջում իրականացվեց ազգային պարերի ուսուցում։                    

Ազգային և հայրենասիրական միջոցառումների շարքը շարունակական է լինելու, քանի որ այն միտված է ազգայինի պահպանմանը և քրիստոնեկան գաղափարախոսության տարածմանը,- ասվում է միջոցառման կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում