Կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյունների, այդ թվում՝ հայ երեխաների համար․ Մխիթարյան

Կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյունների, այդ թվում՝ հայ երեխաների համար․ Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցի իր էջերում գրառում է արել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ՝ կոչ անելով խաղաղություն ապահովել ամբողջ աշխարհում:

«Յուրաքանչյուր երեխա ծնվելու պահից ի վեր խաղաղ աշխարհում ապրելու իրավունք ունի:

Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը, միավորվենք և միասին կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ հայ երեխաների համար»,-գրել է նա: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում