ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 95-րդ տեղում է

ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 95-րդ տեղում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նախորդ ամսվա համեմատ նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 95-րդ տեղը։

Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բելգիայի հավաքականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում