Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Անի Կ.-ն իր վարած Nissan Juke մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Հրշեջ փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները շրջել են ավտոմեքենան, որը քարշակի միջոցով տեղափոխվել է անվտանգ վայր: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում  նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում