ԱՄՆ առաջին տիկինը խաբել է լրագրողներին

ԱՄՆ առաջին տիկինը խաբել է լրագրողներին

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ապրիլի 1-ին խաբել է լրագրողներին: AP-ն հայտնում է, որ Կալիֆոռնիայից Վաշինգտոն չվերթի ժամանակ առաջին տիկնոջ հետ ճանապարհորդող թղթակիցներին սպասարկել է Ժասմին անունով ուղեկցորդուհի: Նա բաժանել է Dove պաղպաղակ: Նա կրել է սեւ դիմակ, սեւ կոստյում եւ ուներ կարճ սեւ մազեր:

Մի քանի րոպե հետո «Ժասմինը» կրկին հայտնվել է առանց կեղծամի, եւ պարզվել է, որ նա Ջիլ Բայդենն է, որը ծիծաղելով հայտարարել է. «Խաբեցի՜ն հիմարին»: Առաջին տիկնոջ օգնականները լրագրողներին հայտնել են, որ իրենք պակաս զարմացած չէին՝ հայտնաբերելով իսկական «Ժասմինին»:

2019 թվականին Բայդենն իր հուշագրությունում խոստովանել էր, որ իրեն դուր են գալիս նման կատակները: Երբ նրա ամուսինը Օբամայի վարչակազմում փոխնախագահն էր, նա մի անգամ թաքնվել է Air Force Two-ի ուղեբեռի մեջ՝ վախեցնելով աշխատակցին, որը փորձել էր այն փաթեթավորել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում