Բաքուն դեմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մեխանիզմի ստեղծմանը

Բաքուն դեմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մեխանիզմի ստեղծմանը

Բաքվում կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նոր մեխանիզմ անհրաժեշտ չէ, և պատրաստ են օգտագործել առկա բոլոր հնարավորությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այս պահին ձևաչափ գոյություն ունի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բայց ամեն ինչ կախված է այն փաստից, որ նոր մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտություն չկա»,- այսպես է պատասխանել Հաջիևը հարցին՝ արդյո՞ք անհրաժեշտ է բանակցությունների նոր ձևաչափ և կարգավորման նոր բանաձևեր մշակել:

«Այս պահին կան տարբեր տեսակետներ՝ ստեղծել կոնկրետ խումբ, կոնտակտային մեխանիզմներ։ Սակայն, միաժամանակ, գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Ադրբեջանը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները։ Ամենագլխավորը՝ հակամարտությանը քաղաքական լուծում գտնելն է և Ադրբեջանի տարածքների ազատագրումն  ու Հարավային Կովկասում խաղաղություն ու անվտանգություն ապահովելն է»,- եզրափակել է Հաջիևը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում