Իսպանիայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում գնալ կամավոր ինքնամեկուսացման

Իսպանիայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում գնալ կամավոր ինքնամեկուսացման

Իսպանիայի մի շարք շրջաններ, ներառյալ Մադրիդն ու Գրան Կանարիան, կրկին գտնվում են կամավոր մեկուսացման ռեժիմում, քանի որ ողջ երկրով մեկ շարունակվում են կորոնավիրուսի բռնկումները: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Իսպանիայի իշխանությունները դեռևս բացառել են համազգային պարտադիր մեկուսացման վերադառնալու հավանականությունը, սակայն քաղաքացիներին կոչ են անում հնարավորինս չլքել իրենց տները:

Գրան Կանարիայի Վալեսեկո տուրիստական հանգստավայրում կորոնավիրուսի միայն երեք դրական դեպք է գրանցվել, սակայն տեղի քաղաքապետը զգուշացրել է, որ չի ցանկանում ռիսկի դիմել, հաշվի առնելով կղզու այլ վայրերում մեծ քանակությամբ դրական արդյունքները: Նա խնդրել է 4000 բնակչի կամավոր ինքնամեկուսացվել և հնարավորության դեպքում չլքել մեկուսացման վայրը՝ կորոնավիրուսի բռնկումներից խուսափելու համար։

Կանարյան կղզիներում 23 օրվա ընթացքում եռապատկվել է հիվանդության դեպքերի թիվը: Օգոստոսի 23-ին Կանարյան կղզիներում կորոնավիրուսի դրական դեպքերի թիվը հասել է 4853-ի։ Այնտեղ կորոնավիրուսի հետևանքով մահացել է 167 մարդ:

Իսպանիայում հաստատվել է կորոնավիրուսի 420 հազար 809 դեպք: Երկրում վիրուսի հետևանքով մահացել է 28 հազար 872 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում