Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է Covid-19-ով վարակման 101 նոր դեպք

Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է Covid-19-ով վարակման 101 նոր դեպք

Չինաստանը վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 101 նոր դեպք է գրանցել, ևս 27 անախտանիշ կրողներ են եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրությանը:

1 օր առաջ հայտնաբերվել էր Covid-19-ով վարակման 68 դեպք և վարակի 34 անախտանիշ կրող:

Հստակեցվում է, որ վերջին 24 ժամում հայտնաբերված 101 դեպքից 98-ը տեղական դեպքեր են եղել, մնացած 3-ը բերովին են եղել:

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Չինաստանի ցամաքային հավածում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 84 060 դեպք, 78 944 մարդ ապաքնվել է 482-ը դեռևս հիվանդանոցներում են, 4634 մարդ մահացել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում