Արցախի ԿԳՄՍ նախարարն ընդունել է ֆրանսիական «Եռանկյուն մարդասիրական սերունդ» ՀԿ ներկայացուցիչներին

Արցախի ԿԳՄՍ նախարարն ընդունել է ֆրանսիական «Եռանկյուն մարդասիրական սերունդ» ՀԿ ներկայացուցիչներին

Արցախի ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանն ընդունել է ֆրանսիական «Եռանկյուն մարդասիրական սերունդ» (Triangle génération humanitaire) հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Պատրիկ Վերբրուգենին և Իվան Դերիեին: Այցի հիմնական նպատակը հետպատերազմյան Արցախում տիրող կրթության ոլորտի հիմնախնդիրներին ծանոթանալն էր:

26-ամյա հասարակական կազմակերպության հիմնադիր Պատրիկ Վերբրուգենը նախարարին ներկայացրել է կազմակերպության իրականացրած մարդասիրական, վերակառուցման, զարգացման ծրագրերը ռազմական գործողություններից տուժած երկրներում: Նա նշել է, որ Արցախում ևս այդպիսի ծրագրերի իրականացման նպատակներ կան:

Լ.Ղարախանյանը կարևորել է հասարակական կազմակերպության գործունեությունը, ողջունել նրանց՝ հետպատերազմյան Արցախում մարդասիրական ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:

Համապատասխան տեղեկատվության փոխանցումից հետո կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում կիրառելի համատեղ ծրագրերի վերաբերյալ:

Նկարում պատկերված անձնագրի էջերում ներկայացված են վերոնշյալ կազմակերպությունից մարդասիրական օգնություն ստացած այն երկրները, որոնց ևս բաժին էր հասել մեր անցած ուղին: Սա վկայություն է այն մասին, որ աշխարհում մարդասիրությունն ու հոգատարությունը դեռևս արժեքներ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում