Նիգերիայում նավի խորտակման զոհերի թիվը հասել է 76-ի

Նիգերիայում նավի խորտակման զոհերի թիվը հասել է 76-ի

Նիգերիայի Անամբրա նահանգում նավակի շրջվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի։ Այս մասին կիրակի օրը ասվում է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

«Նավը, որում գտնվել է 85 մարդ, շրջվել է ավելացող ջրհեղեղի հետևանքով»,- ասվում է հաղորդագրությունում։ Արտակարգ իրավիճակների գործակալությունը հաստատել է, որ զոհերի թիվը 76 է։

Նախագահ Մոհամադու Բուհարին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և պատկան մարմիններին կարգադրել ստուգել նավակների անվտանգության արձանագրությունները՝ ապագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար։

Սեպտեմբերի 8-ին Նիգերիայի Անամբրա նահանգում 85 մարդ տեղափոխող նավ է շրջվել։ Ավելի վաղ հաղորդվում էր այս միջադեպի հետևանքով 10 զոհի մասին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում