Բայդենն ու Շոլցը պայմանավորվել են պահպանել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Գերմանիայի նախարարների կաբինետի, նրանք, մասնավորապես, դատապարտել են Դոնբասում անցկացված հանրաքվեները և պայմանավորվել «պահպանել պատժամիջոցների ճնշումը» Ռուսաստանի Դաշնության վրա։
Գերմանիայի կանցլերն ու ԱՄՆ նախագահը բանակցությունների ընթացքում այս կապակցությամբ մատնանշել են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների լուրջ խախտում, ասվում է զեկույցում։ Կողմերը նաև կոչ են արել Ռուսաստանին` դադարեցնել ռազմական գործողությունները և ամբողջությամբ դուրս բերել զինված ուժերը Ուկրաինայի ողջ տարածքից»։
Կարծիքներ