Հայաստանի հավաքականին միանալը դրական է ազդել Թիկնիզյանի վրա. Հարոյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Թիկնիզյանի բարձր արդյունավետության մասին:
«Կարծում եմ, որ դրա վրա ազդել է Հայաստանի հավաքականին միանալը: Դրանից հետո նրա կարիերան այլ ընթացք ստացավ։ Նրա ելույթներում ինձ թվում է, որ Հայաստանի հավաքականը կարևոր դեր է խաղացել։ Ընդհանուր առմամբ, մեր թիմը վերելք է ապրում: Գեորգի Հարությունյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշելուց հետո սկսեց հանդես գալ «Կրասնոդարի» հիմնական կազմում, Իվուն լավ հանդիպումներից հետո հրավեր ստացավ «Ռուբինից»,- Հարոյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականի կազմում չորս խաղ է անցկացրել և դարձել է մեկ գոլի հեղինակ, իսկ «Լոկոմոտիվի» կազմում այս մրցաշրջանում պաշտպանը ութ հանդիպումներում չորս գոլ է խփել։ Հարոյանի պայմանագիրն «Աստանայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում և խփել մեկ գոլ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո:
Կարծիքներ