Տոկիոն նոր հակահրթիռ է մշակելու
Ճապոնիան մտադիր է մինչև 2027 թվականը Type-03 համալիրի համար նոր հակահրթիռային հրթիռ մշակել, որը կկարողանա որսալ հիպերձայնային հրթիռները և կլրացնի ներկայիս երկաստիճան հակահրթիռային պաշտպանության համակարգը ևս մեկ միջանկյալ շերտով։ Հրթիռը կարող է պատրաստ լինել տեղակայման մինչև 2030 թվականը, շաբաթ օրը հայտնել է Nikkei թերթը ՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նախնական տվյալներով՝ նախագծի կապալառուն կլինի Mitsubishi Electric-ը, որը 2023 ֆինանսական տարում (սկսվում է Ճապոնիայում ապրիլին) կսկսի Type-03 հակահրթիռային պաշտպանության համակարգի արդիականացման փորձնական աշխատանքները։ Մինչև 2027 թվականը նախատեսվում է դրա համար մշակել նորացված ծրագրակազմ, իսկ մինչև 2030 թվականը՝ լիարժեք սարքավորումներ՝ ներառյալ նավիգացիոն համակարգ և արձակման սարքեր։
Կարծիքներ