Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում Սիրիայի հետ սահմանի մոտ շաբաթ օրը 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 210 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ