Աֆղանստանի բնակիչներին սով Է սպառնում․ ՄԱԿ

Աֆղանստանի բնակիչներին սով Է սպառնում․ ՄԱԿ

Աֆղանստանում վերջանում են պարենային եւ կենսականորեն անհրաժեշտ մյուս ապրանքների պաշարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին հաղորդել են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունում (ՄԱԿ-ի ՀՀՀՎ):

«Ուտելիքը եւ կենսականորեն անհրաժեշտ մյուս ապրանքների պաշարները շուտով կվերջանան: Մենք կոչ ենք անում միջազգային դոնորներին՝ աջակցություն ցուցաբերել արագ կերպով եւ առատորեն»,-ֆրանսիական ԶԼՄ-ները մեջբերում են ՄԱԿ-ի ՀՀՀՎ-ի ներկայացուցիչ Ենս Լայերկեի խոսքը:

Կազմակերպությունում նշել են Աֆղանստանի բնակչությանն օգնելու համար 600 մլն դոլար հանգանակելու անհրաժեշտությունը, որը բախվում Է սովի սպառնալիքին:

Լայերկեի հայտարարությունը հնչել Է Աֆղանստանին օգնություն ցուցաբերելու շուրջ միջազգային խորհրդաժողովի նախաշեմին, որը նշանակված Է սեպտեմբերի 13-ին:

Ավելի վաղ փորձագետները նշել Էին, որ Աֆղանստանը վտանգում Է բախվել պարենի շատ լուրջ անբավարարության: Դա պայմանավորված Է ինչպես երկրի անկայունությամբ, այնպես Էլ բերքի ցածր ցուցանիշներով: Այս իրադրության պայմաններում երկիրը շատ խիստ կախված Է լինելու օտարերկրյա պարենային օգնությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում