Ուկրաինայի ԶՈւ-ն հյուսիսկորեացի զինվորականների է գերեվարել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել:
Տելեգրամյան գրառմանը նա կցել է գերեվարվածների և զինվորական վկայականի լուսանկարները, որը, հավանաբար, պատկանում է գերիներից մեկին։
«Զինվորները թեև վիրավոր են, բայց ողջ են մնացել, տեղափոխվել են Կիև: Նրանց հետ աշխատում են բժիշկները և անվտանգության ծառայության ներկայացուցիչները։ Դա հեշտ չէր. սովորաբար ռուսներն ու հյուսիսկորեացի մյուս զինվորներն անում են ամեն ինչ, որ Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի ներգրավվածության ապացույցներ չլինեն:
Ինչպես բոլոր բանտարկյալներին, այնպես էլ Հյուսիսային Կորեայից այս երկու զինվորներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- գրել է Զելենսկին։
Նա Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հանձնարարել է ապահովել լրագրողների մուտքն այս բանտարկյալների հետ։
«Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Կարծիքներ