Ես գիտեմ, որ սա ոչ թե լավ է, այլ նորմալ․ Անի Հակոբջանյան
Ֆեյսբուքյան օգտատեր Անի Հակոբջանյանը գրում է իր էջում․
Տաքսի եմ կանչել, նստեցի, մեքենայում դրամապանակ կար, ասում եմ.
-Կներեք, Ձեր մեքենայում դրամապանակ են մոռացել։
-Վայ, ապրեք շատ, ուրիշը կարող ա ուղղակի տաներ, բան չասեր։
-Դե չէ, հուսամ` քիչ են տենց մարդիկ, մարդու աշխատածն ա։
Սիրտս իրոք խփում էր, պահի տակ մտածում էի` բա որ չզանգի ուղևորին, իրեն պահի դրամապանակը։ Ու այդպես ամբողջ ընթացքում սպասում եմ վարորդի գործողություններին։
Բայց ի ուրախություն ինձ, զանգում ա յանդեքս, ասում` ինչ ա եղել։
Հետո ուղևորը հետն ա կապնվում ու պայմանավորվում են։
Ես գիտեմ, որ սա ոչ թե լավ ա, այլ նորմալ, բայց էնքան կեղտոտ մարդիկ կան, որ սենց բաներից ահավոր ուրախանում եմ։
Կարծիքներ