Կիևի «Դինամո»-ի սանը միացել է «Փյունիկ»-ին

Կիևի «Դինամո»-ի սանը միացել է «Փյունիկ»-ին

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակւոմբը շարունակում է նոր ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքել:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Թիմին է միացել 26-ամյա ուկրաինացի պաշտպան Վալերի Բոլդենկովը։ Բոլդենկովը Կիևի «Դինամոյի» սան է։

Հանդես է եկել մոլդովական «Պետրոկուբ» և ուկրաինական «Վոլին Լուցկ» ակումբներում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում