ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի տարածումը չի հանգեցնի նոր համավարակի
Կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված տարբերակների տարածումը համավարակի նոր ալիք չի առաջացնի: Այս կարծիքն Է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն փետրվարի 11-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:
«Նոր տարբերակները դաժան հիշեցում են այն մասին, որ վիրուսը տակավին հարվածում Է մեզ,- նշել Է նա:- Բայց դա նոր վիրուս չԷ, դա ցանկացած ախտածնի բնականոն Էվոլյուցիա Է, որը փորձում Է հարմարվել իր տիրոջը՝ մարդուն»: «Դա նոր համավարկի սկիզբ չԷ, բայց, անշուշտ, մենք պետք Է շատ զգոն լինենք»,- ընդգծել Է Կլյուգեն: Նրա կարծիքով՝ զգոնությունը կարեւոր Է, քանի որ նոր մանրԷահիմքերը կարող են առաջացնել կրկնական վարակում եւ վարակի ավելի արագ տարածում, ինչը կբարդացնի որոշ երկրների առողջապահության համակարգերի՝ համավարակը հաղթահարելու հնարավորությունը: «Եվ, վերջապես, որովհետեւ դրանք (նոր մանրԷահիմքերը) կարող են ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա»,- ճշտել Է նա:
«Մենք դա տեսել ենք սովորական գրիպի դեպքում, կարող են հայտնվել տարբերակներ, որոնք փոքր-ինչ այլ պատվաստանյութ են պահանջում»,- պարզաբանել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:
«Մենք պետք Է պահպանենք զգոնությունը, որովհետեւ եթե մեզ մոտ լինի (վիրուսի) ավելի արագ տարածում եւ աճի պատվաստում ստացած մարդկանց տեղաշարժը, մեզ մոտ կարող Է մահացության ավելացում լինել»,- կարծում Է Կլուգեն:
«Մենք պետք Է անկեղծ լինենք. 2021 թվականը կդառնա COVID-19-ի եւս մեկ տարի, բայց ավելի կառավարելի, ավելի կանխատեսելի,- նշել Է նա:- 2020 թվականը մեզ հանկարծակիի բերեց, մենք մտանք անհայտ, քաղաքականապես մռայլ եւ գիտական տեսակտից անհայտ տարածք»:
Այժմ մենք ունենք որոշ դրական տարրեր, այդ թվում պատվաստանյութեր,- ընդգծել Է Կլյուգեն:- Եվ համավարակները երբեք հավերժ չեն տեւում, դրանք գալիս եւ գնում են»:
Համավարկի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով Է վարակվել շուրջ 106,9 միլիոն մարդ, ավելի քան 2,3 միլիոնը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ