ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Երվանդ Քոչարի թանգարան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Երվանդ Քոչարի թանգարան՝ ծանոթանալով մեծ գեղանկարիչ-արձանագործի գեղեցիկ ու ինքնատիպ ստեղծագործություններին։ Այս մասին հայտնում են դեսպանության ֆեյսբուքի էջում:
«Դեսպան Թրեյսին այցելեց Երվանդ Քոչարի թանգարան՝ ծանոթանալով մեծ գեղանկարիչ-արձանագործի գեղեցիկ ու ինքնատիպ ստեղծագործություններին։ Իսկ դուք գիտեի՞ք, որ Երվանդ Քոչարի թանգարանը 2018թ․ գործակցում էր ԱՄՆ դեսպանության հետ «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակում, որը նպատակ ուներ նորովի ներկայացնել արվեստի գլուխգործոցները բեմադրության և տեսաարվեստի միջոցով։ Դիտե՛ք այս տեսանյութը նախաձեռնության շրջանակում Քոչարի թանգարանում կազմակերպված երեկոյի վերաբերյալ»,- հայտնում են դեսպանության ֆեյսբուքի էջում:
Կարծիքներ