Գոտեպնդող ու ոգեշնչող է արցախցու անկոտրուն ու վճռական կամքը․ ԱՀ ԱՍՄ նախարար
Երեկ այցելել էի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Երեկ այցելել էի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք: Սահմանամերձ այս բնակավայրում ժամանակավորապես ապաստանել են նաև Արցախից տեղահանված մեր արցախցիները:
Այցելության նպատակը հստակ էր` տեղում ծանոթանալու և լսելու նրանց հուզող խնդիրները:
Այցելության շրջանակում եղա նաև «ԱՎՐՈՐԱ» մարդասիրական նախաձեռնության և «Նիյր իսթ ֆաունդեյշնի» համաֆինանսավորմամբ հիմնադրված «ՀԱՅԻ ՈՒԺԸ» սոցիալական ձեռնարկությունում, որտեղ էլ հանդիպեցի տեղահանված մեր արցախցիներին, ովքեր բազմաթիվ դժվարությունների հաղթահարման միջոց ընտրել են աշխատանքը:
Գոտեպնդող ու ոգեշնչող է արցախցու անկոտրուն ու վճռական կամքը՝ ապրելու ու ապրեցնելու մեր երկիրը»:
Կարծիքներ