Թրամփի էջի արգելափակումից հետո Twitter սոցցանցի բաժնետոմսերը մոտ 4 տոկոսով արժեզրկվել են
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ի էջի արգելափակումից հետո սոցցանցի բաժնետոմսերը մոտ 4 տոկոսով գնանկում են գրանցել:
Ինչպես հաղորդում է Fox Business-ը, Twitter սոցցանցի բաժնետոմսերի գինը ուրբաթօրյա աճուրդի տվյալներով նվազել է 3.77 տոկոսով՝ 51.48 դոլարից հասնելով 49.54 դոլարի: Այս տվյալների հրապարակումը հաջորդել է Թրամփի էջը սոցցանցում մշտապես արգելափակելու որոշմանը:
Հիշեցնենք, որ Twitter-ը նման որոշում էր կայացրել «բռնության հետագա սրման վտանգից խուսափելու նպատակով»:
Թրամփի հաշիվը սոցցանցում ժամանակավորապես արգելափակելու որոշում էր կայացվել չորեքշաբթի, երբ ԱՄՆ ղեկավարն իր գրառմամբ խրախուսել էր Կապիտոլիումի շենքը գրոհող իրավախախտներին:
Հաջորդ օրը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկեբերգը նույնպես հայտարարել էր, որ Թրամփի հաշիվները սոցցանցում արգելափակվում են, և վերջինս այլևս չի կարողանա գրառումներ անել մինչև նախագահության ժամկետի ավարտը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին:
Կարծիքներ